Արագ սննդի KFC ռեստորանային ցանցի հոնկոնգյան ստորաբաժանումը թողարկել է եղունգների ուտելի լաք՝ հավի համով։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Հաղորդվում է, որ արտասովոր մթերքը, որն ամբողջությամբ պատրաստվում է բնական բաղադրիչներից, դարձել է Ogilvy & Mather գործակալության և McCormick ընկերության (ցանցի համար սոուս մատակարարող) համատեղ աշխատանքը։
Լաքը թողարկվել է երկու տարբերակով՝ Original և Hot & Spicy համերով։
Գովազդային արշավը պետք է զվարճացնի և աժիոտաժ առաջացնի Հոնկոնգում KFC բրենդի շուրջ։







































