Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի բնակիչների ավելի քան 60 տոկոսը անհրաժեշտ չի համարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումը, ինչպես որ առաջարկել է Եվրոպական հանձնաժողովը: Այս մասին են վկայում Infratest dimap սոցհարցման արդյունքները:
Հարցմանը մասնակցել է 1003 մարդ: Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման դեմ է արտահայտվել հարցվածների 62 տոկոսը, իսկ 33 տոկոսը կողմ է դրան:
Բացի այդ, հարցվածների 57 տոկոսը բացասաբար է վերաբերվում ԵՄ-ի ու Թուրքիայի միջև միգրացիոն գործարքին, իսկ 39 տոկոսը այն համարել է բավական լավ:









































