Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»(1:0) հանդիպմանն «արքայական» ակումբի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Սիթի»-ի դեմ խատասխան խաղն արդեն 9-րդն էր, որի ժամանակ Նավասը կարողանում է ոչ մի գնդակ չընդունել սեփական դարպասը:
Այս ցուցանիշով Նավասը հավասարվեց «Վալենսիա»-ի նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսին և ձգտում է դառնալ միանձնյա ռեկորդակիր, իսկ դրա համար Նավասից պահանջվում է գոլ չընդունել դարպասը նաև եզրափակիչում:







































