Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին Եվրահանձնաժողովի կոչը կարելի է համարել որպես վիզաների չեղարկման պաշտոնական ընթացակարգի մեկնարկ:
Նրա խոսքով՝ Թուրքիայի համար այսօր, ինչպես նախկինում, առաջնահերթություններից մեկը համարվում է ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, թե Թուրքիայի քաղաքացիներն արժանի են Եվրոպա՝ Շենգենյան գոտի, առանց վիզայի ճամփորդելու իրավունքին:
Նա նշել է, որ Թուրքիան կատարել է ԵՄ-ի առաջ իր պարտավորությունները և նույնը պետք է անի ԵՄ-ն: Չավուշօղլոն մանրամասնել է, որ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև վիզային ազատականացման գործընթացն ընթանալու է հետընդունման մասին համաձայնագրին զուգահեռ:







































