Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Ի՞նչ չարաշահումներ է հայտնաբերել Ֆինանսների նախարարությունը Գյումրիում և մարզերում

«Առաջին լրատվական»-ը տեղեկություն էր հրապարակել, որ Ֆինանսների նախարարության վերահսկիչ ծառայությունը ստուգումներ է իրականացնում մարզերում պարզելու համար, թե կառավարության կողմից համայնքներին հատկացված դիզվառելիքը և պարարտանյութը արդյոք արդյունավե՞տ է բաշխվել: Որոշ տեղեկությունների համաձայն` բաշխումները կատարվել են խախտումներով ու չարաշահումներով: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ ստուգումներ են իրականացնում և որոշ խախտումներ են հայտնաբերել: Նա նաև ավելացրեց, որ ավելի վաղ Գյումրիում կատարված ստուգումների արդյունքներն էլ փոխանցել են իրավապահ մարմիններին, քանի որ այդտեղ էլ խախտումներ են հայտնաբերել:

– Պարոն Սարգսյան, հայտնի է, որ Ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացնում պարզելու համար, թե կառավարության հատկացրած դիզվառելիքը և պարարտանյութը արդա՞ր է բաշխվել, սակայն որոշ տեղեկությունների համաձայն` ծրագիրը խախտումներով է իրականացվել: Ձեր ուսումնասիրություններն արդյոք խախտումներ կամ չարաշահումներ արձանագրե՞լ են:

– Ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում ստուգում է իրականացնում պարզելու այդ ծրագրի իրականացման ընթացքը: Տարբեր մարզերի տարբեր համայնքներում արձանագրվել են որոշ խախտումներ: Խախտումների բնույթը հետևյալն է. արձանագրվել են դեպքեր, երբ դիզվառելիքը կամ պարարտանյութը տրամադրվել է շահառուներին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ փաստացի տրամադրվել է ավելի քիչ, քան ֆիքսված է տրամադրման ցուցակներում:

– Կոնկրետ ո՞ր համայնքների մասին է խոսքը:

– Տարբեր մարզերի տարբեր համայնքներին է վերաբերում, ես հիմա պատրաստ չեմ մանրամասնել: Ավելացնեմ, որ արձանագրվել են նաև դեպքեր, երբ հատկացվել է դիզվառելիք կամ պարարտանյութ, սակայն շահառուները ընդհանրապես չեն ստացել: Արձանագրվել են դեպքեր, երբ շահառուներից որպես տեղափոխման ծախսեր լրացուցիչ գումարներ են գանձվել, ինչի իրավունքը չկար: Եղել են նաև առանձին դեպքեր, երբ դիզվառելիք և պարարտանյութ է հատկացվել միայն համայնքապետարանների աշխատողներին: Այս փաստերը լրացուցիչ ուսումնասիրությունների ու ստուգումների փուլում են գտնվում: Կարծում եմ, որ շաբաթվա վերջում կամփոփվեն 4 մարզերի ստուգումները, և ստուգումներ կսկսվեն մյուս մարզերում:

– Մարզպետարաննե՞րն են խախտումներն իրականացրել:

– Ո՛չ, եթե նախատեսված է, որ շահառուն պետք է ստանար կամ ստորագրել է, որ ստացել է 100 լիտր դիզվառելիք, բայց ստացել է 80 լիտր:

– Գյուղապետարաննե՞րն են այդ խախտումներն արել:

– Հիմա չեմ ուզում ասել, թե ինչ պաշտոնատար անձանց կամ ինչ պատասխանատվության մասին է խոսքը, որովհետև դեռ ստուգումները շարունակվում են և ամփոփված չեն: Ստուգումներն այս պահին ընթանում են, արդեն 10 օրից ավելի է, և կարծում եմ, որ այս չորս մարզերն այս շաբաթ կամփոփենք:

– Տեղեկություններ կային նաև, որ ձեր վերահսկողական ծառայությունը ամիսներ առաջ ստուգումներ է իրականացրել նաև Գյումրիում ու նորից չարաշահումներ է հայտնաբերել: Կասե՞ք, թե խոսքն ինչի մասին է:

– Գյումրիի ստուգումների հետ կապված Ֆինանսների նախարարությունը մի քանի ամիս առաջ տվել է պարզաբանում, և ստուգման նյութերը հանձնվել են իրավապահ մարմիններին: Ու քանի որ նախաքննություն է ընթանում, Ֆինանսների նախարարությունը և որևէ մի անձ իրավասու չէ հրապարակել տվյալներ, քանի որ կխանգարենք նախաքննությանը:

– Այսինքն` չարաշահումներ են եղել, որ իրավապահ մարմիններին եք դիմել:

– Այո՛, և դա Ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանումն է եղել:

– Երեկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ գազի և էլեկտրաէներգիայի գնի թանկացումը, համատարած կարկտահարությունը նախատեսված 4+/-1,5 տոկոս գնաճին հավելյալ 2-2,5 տոկոս գնաճ կբերի: Բայց մեկնաբանություններ են հնչում, որ գնաճն ավելի բարձր է լինում: Չե՞ք կարծում, որ Ա. Ջավադյանի կանխատեսումը մի փոքր մեղմ է:

– Մեթոդաբանություն կա, հաշվարկներ են, օդից վերցրած ինչ-որ թվեր չեն: Զուտ հաշվարկներ են, մոդելներ են, որոնք պատմական շարքերի հիման վրա ցույց են տվել, թե նման պարագաներում ինչպիսի ազդեցություն է լինում: Դա կանխատեսում է, և չի բացառվում, որ մի քիչ ավել կամ պակաս լինի:

– Հնարավո՞ր է, որ գնաճը գերազանցի 10 տոկոսը:

– Հավանաբար 8-9 տոկոս: 10 տոկո՞ս, չեմ կարող ասել, թույլ տվեք նման կանխատեսում չանել:

– Իսկ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ի՞նչ միջոցների հաշվին է լինելու, չէ՞ որ այն ներառված չէր 2013թ. բյուջեում:

– Նվազագույն աշխատավարձի 35 հազար դրամը 45 հազար դրամի կամ շուրջ 30 տոկոս բարձրացման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորումը հատկացվելու է կառավարության պահուստային ֆոնդից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում