Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ոչնչացրել են երկրի հարավ-արևելքում գտնվող «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերը:
Այդ մասին գործակալությանը հայտնել են նրա ռազմական աղբյուրները: Թուրքական ավիահարվածների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն ստացվել:







































