Շարունակելով վաճառել Քրիս Մարտինի հետ 10 տարվա ամուսնությունից հետո մնացած ունեցվածքը՝ հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն զուգահեռ իր համար նոր տներ է փնտրում: Նա նոր առանձնատուն կգնի Սանտա Բարբարայում՝ հայտնում է starslife.ru-ն:
5000-ֆուտանոց շքեղ առանձնատունն ունի 4 ննջասենյակ, նույնքան լոգասենյակ: Շշուկներ են շրջանառվում, որ այդ առանձնատունը պետք է դառնա նրա և Բրեդ Ֆալչուկի ընտանեկան բույնը, և որ զույգը շուտով պետք է նշանվի:
«Գվինեթը վերջապես հասել է այն պահին, որ պատրաստ է բաց թողնել Քրիսին և նորից ամուսնանալ: Բրեդին երբեք դուր չեն եկել Գվինեթի և Քրիսի մտերիմ հարաբերությունները, բայց հիմա գիտի, որ նա միայն իրեն է պատկանում և միայն իրեն է սիրում»,- պատմել է ներքին աղբյուրը և հավելել, որ Ֆալչուկն այնքան սիրահարված է Գվինեթին, որ չի համբերում, թե երբ է նրան խորանի մոտ տանելու:











































