Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խոհրդարանական խմբակցության ղեկավար Թոմաս Օփերմանը կարծիք է հայտնել, որ Բուդեսթագն ամռանը կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:
Օփերմանը գերմանական Tagesspiegel թերթի հետ զրույցում հայտարարել է. «Հունիսի 2-ին դաշնային խորհրդարանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ ուղղված զանգվածային սպանդն ու արտերկիր աքսորելը ընդունելու է որպես ցեղասպանություն:
Չնայած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դեմ արտահայտվելուն՝ կանցլեր Մերկելը ճանապարհ հարթեց հումորիստ Բոհմերմանի դատավարության համար: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև»:









































