Friday, 03 07 2026
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է

Գրիգորի Մարգարյանը խնդիր չունի Գագիկ Ծառուկյանի հետ և շարունակելու է մնալ ԲՀԿ կազմում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը անցած քառօրյային չքվեարկեց կառավարության ներկայացրած ծրագրին, մինչդեռ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու: Գ. Մարգարյանից ու Դավիթ Քոչարյանից բացի ԲՀԿ մյուս պատգամավորները «դեմ» քվեարկեցին: Հաջորդ օրը ԲՀԿ-ամերձ մամուլը սկսեց քննադատել այս երկու պատգամավորներին՝ անգամ այդ նյութերը վերնագրվեցին այսպես՝ «Ցտեսություն, Բելաջիո», և տպավորություն ստեղծվեց, որ ԲՀԿ-ն դժգոհ է հատկապես Գ. Մարգարյանի  դիրքորոշումից, ու միանգամից լուրեր տարածվեցին, որ նրան կհեռացնեն խմբակցությունից: Գ. Մարգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց, որ իր նկատմամբ դժգոհություն կա, և որ ինքը կարող է դուրս գալ կուսակցությունից: Այդ և մի քանի այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Գ. Մարգարյանի հետ:

 – Պարոն Մարգարյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ կարող է դուրս գաք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, և որ ԲՀԿ-ում Ձեր նկատմամբ դժգոհություն կա:

 – Նախ` ձեր ինֆորմացիան հին և հոգնած է: Երկրորդը՝ ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և լրիվ հերյուրանք է: Իսկ որ դուք ասում եք, թե «ասում են», գիտեք, հերյուրանք տարածող լրատվամիջոցներ կան, բավականին շատ են:

 – Այդ տպավորությունը ստեղծվեց անցած քառօրյային, երբ Դուք ու ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Դավիթ Քոչարյանը չքվեարկեցիք  կառավարության ծրագրին` այն դեպքում, երբ ԲՀԿ խմբակցությունը որոշել էր դեմ քվեարկել: Իսկ դրանից հետո ԲՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող մամուլը դրա համար սկսեց քննադատել Ձեզ:

 – Չգիտեմ, թե ով է գտնվում ԲՀԿ-ի վերահսկողության տակ, բայց ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը: Երեք շաբաթն անցա՞վ, ինչ-որ բան փոխվե՞ց:

 – Այսինքն` Դուք խնդիր չունե՞ք ոչ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ոչ էլ մյուս ԲՀԿ-ականների հետ և շարունակելու եք մնա՞լ ԲՀԿ կազմում:

 – Իհարկե, չունեմ: Բացարձակ որևէ մեկի հետ խնդիր չունեմ և շարունակելու եմ մնալ ԲՀԿ կազմում, ԲՀԿ խմբակցության անդամ:

 – Իսկ ԲՀԿ դիրքորոշման մեջ փոփոխություն նկատե՞լ եք, որ վերջին շրջանում կառավարությանն ու վարչապետին մի փոքր ավելի մեղմ են քննադատում:

 – Ճիշտն ասած, ես չեմ նկատել: Ես հետևում եմ բոլոր լրատվամիջոցներին և նմանատիպ բան չեմ նկատել: Կես ժամ է, ինչ նիստը սկսվել է, բացարձակ որևէ նման հայտարարություն կամ ելույթ չեմ լսել, եթե լսել եք շնորհավորում եմ ձեզ: Այ, որ ելույթները կլսեմ, նոր կորոշեմ իրենց մոտեցումը:

 – Խոսքը այս նիստին չի վերաբերում: Անցած մի քանի շաբաթներին ԲՀԿ-ն շատ մեղմ կեցվածք էր ընդունել:

 – Քննադատում է, հիմա դա սուր է, թե ինչպիսին է, բնորոշումներ չտամ, բայց քննադատում է: Այդպիսի ցայտուն տարբերություն չեմ զգացել: Մեր խմբակցությունում դեմոկրատ սկզբունքներ են, բոլորն արտահայտում են իրենց կարծիքը: Իհարկե, բնական է, որ որոշումը կայացվում է թիմային կարգով, և դա նորմալ եմ համարում: Բայց այնպես չէ, որ տոտալիտար ռեժիմ է, կամ ստալինյան ռեժիմ է, առավել ևս, որ այդ ռեժիմի թվերն անցել են դեռ 60 տարի առաջ:

 – Բայց ասում են, որ ԲՀԿ-ում Գ. Ծառուկյանն է որոշումները կայացնում:

 – Ո՞վ է ասում: Այդ ձեր սուտ, հերյուրանքների և բամբասանքների անունը կարծիք մի դրեք և մի հրամցրեք ժողովրդին: Հերյուրանքներ չե՞ն, որ ասում եք, թե հեսա ձեզ կհեռացնեն: Երեք շաբաթ է անցել, հեռացրեցի՞ն: Բոլորը ասում էին: Ասում էին, թե վերաբերմունքը փոխվելու է ձեր նկատմամբ:

 – Բայց ԲՀԿ-ի ազդեցության տակ գտնվող կայքերն էին գրում «Ցտեսություն, Բելաջիո»: Եվ մեր կարծիքը այդ հրապարակումներից է առաջացել:

 – Ես չգիտեմ, թե ում սայթում էր, ամեն դեպքում ժամանակը բոլոր հարցերի պատասխանը տալիս է:

 – Ձեր ասած այդ նույն «հերյուրանքների» կամ կարծիքների համաձայն` ԲՀԿ-ում իշխանությունների նկատմամբ երկու դիրքորոշում կա՝ կոշտ և մեղմ:

 – Որտե՞ղ եք տեսել, որ մոտ 40 հոգի մարդ ունեցող խմբակցությունում միանման, քսերոքս արած կարծիքները լինեն: Դա նորմա՞լ կլիներ:

 – Ասում են, թե գործարար հատվածը հակված է ավելի մեղմ դիրքորոշում ունենալ իշխանությունների նկատմամբ, իսկ քաղաքական հատվածը՝ անհանդուրժողական:

 – Գործարար հատված ասելով՝ ի՞նչ ի նկատի ունեք:

 – Այն պատգամավորները, որոնք ունեն բիզնեսներ, սեփականություն:

 – Բիզնեսն ու սեփականությունը տարբեր բաներ են, ինչ վերաբերում է սեփականություն ունեցող պատգամավորին, ոչ մի վատ բան չեմ տեսնում այդտեղ, սեփականություն դուք էլ կարող եք ունենալ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում