Համացանցում ավտովթարի տեսանյութ է հայտնվել երկու բեռնատարի և սկուտերիստի մասնակցությամբ: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Նանտուն քաղաքում:
Տեսանյութում կարմիր բեռնատարը հավանաբար կորցրել է ղեկավարումը և ուժեղ հրում է իր դիմացից գնացող կապույտ ավտոմեքենային և բարձր արագությամբ անցնում է ճանապարհով և հարվածում լապտերասյանը: Նրա ճանապարհին հայտնվում է սկուտերիստ: Տեսնելով իր կողքից ընթացող ավտոմեքենային՝ տղամարդը ցատկում է սկուտերի վրայից և հասցնում է փախչել:







































