Բրիտանական The Sun պարբերականի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով:
Անգլիական ակումբը Ֆրանսիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերի դիմաց պատրաստ է 80 մլն եվրո վճարել (63 մլն ֆունտ):
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն «Ատլետիկո»-ի կազմում անցկացրած 49 խաղում 29 գոլ է խփել:






































