Ալան Ալեքսանդր Միլնի Վինի Թուխի մասին հեքիաթների ինտերակտիվ վարկածը կրճատվել է չափանաց անուշադիր երեխաների պատճառով, գրում է բրիտանական Metro-ն:
Classic Pooh հավելվածի մշակմամբ զբաղվելէ Egmont Press ընկերությունը: Նախագծի հեղինակների կարծիքով՝ ժամանակակից երեխաների մոտ ուշադրությունն անբավարար չափով է զարգացած, այդ իսկ պատճառով նրանք ի վիճակի չեն հեքիաթը մինչև վերջ կարդալ:
«Եթե սյուժեն չի հետաքրքրում երեխային միանգամից, ապա նրանք պարզապես անցնում են հաջորդին»,- այսպես են բացատրել հրատարակիչներն իրենց որոշումը:
Ինչպես նշում է թերթը, առաջին անգամ է Վինի Թուխի մասին պատմությունը ներկայացված Apple-ի համար հավելվածի տեսքով:










































