Վենետիկում բողոքի ակցիայի մասնակիցները 40 նավակներով այսօր փակել են նավահանգստի ելքը զբոսաշրջային նավերի համար: Ցուցարարների կարծիքով՝ նավերը վնաս են հասցնում Վենետիկի ճարտարապետական ժառանգությանը՝ մտնելով Սուրբ Մարկոսի հրապարակի մերձակա նավահանգիստ: Այս մասին հաղորդում է ANCA գործակալությունը:
Օրվա առաջին կեսին մի քանի հարյուր ցուցարարներ մեկ այլ բողոքի ակցիա են անցկացրել ափին, որն ավարտվել է իրավապահ մարմինների հետ բախումներով:









































