Նրանց, ովքեր փորձում են իրենց անձնական կյանքը դասավորել օնլայն ծանոթությունների միջոցով, ստիպված ենք հիասթափեցնել, գրում է raut.ru-ն:
Ու թեև վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր ծանոթանում են սոցցանցի միջոցով, համատեղ երկար ու երջանիկ ապրելու մեծ հնարավորություն ունեն՝ համեմատած նրանց հետ, ովքեր պատահաբար են ծանոթացել, հոգեբանները վստահեցրել են, որ իդեալական տղամարդու այնտեղ հնարավոչ չէ հանդիպել:
Նման ծանոթությունների կողմնակիցները պնդում են, որ այս եղանակը խնայում է ժամանակը՝ ներկայացնելով պոտենցիալ թեկնածուների լայն ընտրություն՝ զգալի կրճատելով այդ ցուցակը որոշակի պահանջների առաջ քաշման դեպքում:
Միևնույն ժամանակ, օնլայն ծանոթությունների մեծ առավելությունը հանդիսանում է ամենամեծ թերությունը: Դա նշանակում է, որ մարդը, որի հետ հանդիպում ես համացանցում, ավելի հարմար կլինի, քան նա, որին հնարավորէ հանդիպել փողոցում: Մյուս կողմից՝ նման ծանոթություններն ու ժամադրությունները թույլ են տալիս հուսալ, որ գոյություն ունի իդեալական տղամարդ, որը կհամապատասխանի բոլոր թվարկված պահանջներին:
Այդուհանդերձ, գիտությունն ապացուցում է, որ իդեալական մարդ գոյություն չունի:







































