Սիրիա-Հորդանան սահմանին տեղակայվել են ամերիկյան հազար ծովային հետևակայիններ: Այս մասին հաղորդում է իրանական PressTV-ն:
Նախորդ շաբաթվա սկզբին Հորդանանի Ակաբա նավահանգիստ է ժամանել ամերիկյան 26-րդ արշավային ջոկատը։
Ամերիկացիներին «Հորդանանի ամուր պաշտպանության ներքո» տեղակայել են Սիրիայի հետ սահմանին: Վաշինգտոնը և Ամմանը հրաժարվում են մեկնաբանություններ տալ Հորդանանի տարածքում գտնվող ամերիկյան զինվորների թվի և գործունեության մասին:







































