Կորեաների միջև Փխանմունջի սահմանային կետում այսօր ավարտվել է միջկորեական աշխատանքային բանակցությունների առավոտյան փուլը: Բանակցությունները կոչված են պատրաստելու երկու երկրների նախարարների հանդիպումը, ամրապնդելու Սեուլի և Փխենյանի միջև վստահությունը, ինչպես նաև նպաստելու Կորեական թերակղզում լարվածության նվազեցմանը: Այս մասին հայտնում է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Մոտ 45 րոպե տևած խորհրդակցությունների առաջին փուլում երկու պատվիրակությունները ներկայացրել են օրակարգային հարցեր, որոնք կողմերից յուրաքանչյուրը կցանկանար քննարկել առաջիկա շաբաթվա ընթացքում Սեուլում կայանալիք նախարարական հանդիպմանը:
Ներկայում կողմերը ընդմիջում են հայտարարել՝ քննարկելու կողմերից յուրաքանչյուրի առաջարկները:
Երկրորդ փուլի մեկնարկի ժամը դեռևս հայտնի չէ:









































