Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջին նիստը, որը նախ վարեց տարիքով ամենամեծ ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, այնուհետև` որպես արդեն քաղաքապետ` Տարոն Մարգարյանը:
Երբ Աստղիկ Գևորգյանը հայտարարեց, որ օրենքի համաձայն 50 տոկոսից ավելի ձայն հավաքած ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ստանձնում է քաղաքապետի պաշտոնը, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ավագանու անդամները հոտնկայս ու ծափերով ողջունեցին վերջինիս, մինչդեռ «Բարև Երևան» դաշինքի անդամները նստած մնացին:
ԲՀԿ խմբակցության ղեկավար, նախկինում ՕԵԿ-ից մշակույթի նախարար նշանակված Թամարա Պողոսյանը իր խոսքում ամբողջ ԲՀԿ անունից շնորհավորեց Տարոն Մարգարյանին` կարևորելով համագործակցությունը: ԲՀԿ-ն նաև կողմ քվեարկեց բոլոր հարցերին` ամբողջ կազմով:
«Բարև Երևան» դաշինքի անդամները չմասնակցեցին քվեարկությանը: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք չեն ճանաչում կեղծված ընտրությունների արդյունքները:









































