Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Երազախաբությունն ավարտվեց

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի շրջանակում ընդունեց Մալթայի հավաքականին: Առաջին հայացքից շարքային այդ հանդիպումը, քանի որ մրցակիցը հեղինակավոր թիմ չէր, և սպասվում էր, որ հավաքականը կհաղթի մալթացիներին, ըստ էության վերածվեց գրեթե պատմական իրադարձության:

Հայաստանի հավաքականը իր դաշտում պարտվեց աշխարհի վարկանիշային ցանկում ամենաթույլ հավաքականներից մեկին: Իսկ սա աննախադեպ է անգամ Հայաստանի ազգային հավաքականի պատմության համար, քանի որ այդ կարգի հավաքականներին մենք հաղթել ենք գոնե միշտ, կամ առնվազն գոնե չենք պարտվել: Եվ սա այն հավաքականն էր, որը Եվրոպայի առաջնության նախորդ ընտրական մրցաշարում պայքարում էր եզրափակչի ուղեգրի համար: Այսօր արդեն հավաքականը կրել է չորս պարտություն անընդմեջ, իսկ միակ հաղթանակն էլ տոնեց առաջին տուրում, մեծ դժվարությամբ Մալթայի նույն հավաքականի հետ արտագնա խաղում: Հայաստանի հավաքականը տեսականում էլ արդեն զրկվեց աշխարհի առաջնության ուղեգրերից մեկի համար պայքարի հնարավորությունից, սակայն գործնականում բոլորս հասկանում էինք, որ հավաքականը զրկվել էր դրանից ավելի շուտ:

Հարցն այստեղ մրցաշարային վիճակը չէ: Հարցն այստեղ ավելի լայն է: Հայկական ֆուտբոլի կարծես թե նոր-նոր մեկնարկող թռիչքը շատ արագ, սպասվածից ավելի արագ ու կտրուկ վայրէջքի արժանացավ: Եվ սա ոչ միայն ֆուտբոլային, այլ ընդհանուր համակարգային խնդրի վկայություն է: Բանն այն է, որ այդ թռիչքը տեղի էր ունենում ընդհանուր համակարգից դուրս՝ թե ֆուտբոլային և թե ամբողջական, պետական ու հասարակական համակարգից դուրս: Դա մոտավորապես նույնն է, որ օդանավը թռիչք հավաքի ոչ միայն օդանավակայանից հեռու տափաստանում, այլ նաև առանց որևէ դիսպետչերի և սպասարկման համակարգի: Ակնհայտ է, որ այդ օդանավի անկման հավանականությունն ավելի մեծ է, քան բարեհաջող թռիչքինը:

Հայաստանի ֆուտբոլային հաջողությունը հենց դա էր հիշեցնում, և եթե համընդհանուր էյֆորիայի մեջ երկրպագուները այդ ամենի վրա ուշադրություն չէին դարձնում, ինչը միանգամայն բնական է նրանց դեպքում, քանի որ նրանք չէ, որ այս ամենի մասին պետք է մտածեին, ապա առնվազն զարմանալի է, որ հանրապետության և ֆուտբոլային ղեկավարություններն էլ տրվել էին այս էյֆորիային և չէին մտածում այդ ամենի հետագա համակարգային սպասարկման մասին:

Չէ՞ որ խնդիրը միայն ֆինանսները չեն, խնդիրը ընդհանուր հասարակական-պետական միջավայրն է, որում պետք է զարգանա որևէ ոլորտ: Երբ երկրում բոլոր ոլորտները անկասելի հետընթացի մեջ են, չի կարող ֆուտբոլը, այն էլ ֆուտբոլը, որ ժամանակակից աշխարհում մշակույթի և անգամ կրոնի մակարդակի է հասել, առաջ գնալ միայնակ, ինքն իրեն: Հայաստանի հավաքականի ներկայիս իրավիճակը եկավ հաստատելու այդ տխուր իրողությունը: Եվ այստեղ ֆուտբոլային պարտության համար ցավելուց բացի, պետք է մտածել արդեն ոչ միայն ֆուտբոլի, այլ այդ լայն միջավայրի մասին ընդհանրապես: Թեև, իհարկե, մտածելու առիթներն ու պատճառները շատ-շատ են, և մտածողը կմտածեր մինչև հիմա իսկ եթե չի մտածել, ապա պարտությունը Մալթայից նրան ոչնչով չի օգնի այդ հարցում:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում