Եվրամիությունը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները համացանցում հետախուզական տեղեկատվություն են հավաքում, և ԱՄՆ իշխանություններից ավելի շատ տեղեկատվություն կպահանջի, հաղորդում է Agence France-Presse-ը:
«ԶԼՄ-երում մենք տեղեկատվություն ենք տեսել, բնականաբար, անհանգստացած ենք եվրոպացի քաղաքացիների անձնական կյանքի համար հավանական հետևանքների կապակցությամբ: Մեզ անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվություն, և մենք կկապվենք ամերիկացի մեր գործընկերների հետ` ավելի շատ տեղեկատվություն ստանալու նպատակով»,- հայտարարել է արտաքին գործերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալսթերմը:
Նրա խոսքերով` դեռևս վաղ է եզրակացություններ անել:
Ավելի վաղ The Washington Post-ը հաղորդել էր այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը և Հետախուզությունների դաշնային բյուրոն առաջտար ինտերնետ-ընկերությունների (Microsoft, Yahoo, Google, Facebook, PalTalk, AOL, Skype, YouTube, Apple) հասանելիություն ունեն PRISM գաղտնի ծրագրի շրջանակներում:









































