Google-ը սովորել է կանխատեսել ֆիլմերի դրամարկղային հավաքը: Այդ մասին հաղորդվել է որոնողական համակարգի կայքում:
Google-ի կողմից մշակված համակարգն ընդունակ է կանխատեսել ֆիլմերի դրամարկղային հավաքը 94 %-անոց հավանականությամբ՝ հայտարարել է ընկերությունը: Դրա համար վերլուծության է ենթարկվում ֆիլմի որոնման, ինչպես նաև թրեյլերների դիտման հաճախականությունը համացանցում:
Google-ը նաև հատուկ բանաձև է մշակել, որը կարողանում է որոշել, թե որքան գումար կհավաքի ֆիլմը ցուցադրման առաջին շաբաթում: Այդ ծառայության հավանականությունը 90 % է: