Հոնգկոնգցի դերասան ու ռեժիսոր Ջեքի Չանը դարձել է պատմության մեջ առաջին չինացի մշակութային գործիչն, ով իր մատնահետքերն է թողել Հոլիվուդի Գրաումանի չինական թատրոնում: Այդ իրավունքը տրվել է դերասանին կինեմատոգրաֆում իր ավանդի համար, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ջեքի Չանը ոչ միայն թողել է իր ձեռքերի ու ոտքերի, այլև քթի հետքը:
Արարողությանը նրան ուղեկցել են դերասան Քրիս Թակերը, Ջեյդեն Սմիթը:
Ջեքի Չանի խոսքերով՝ առաջին անգամ ինքը հրավիրվել է Չինական թատրոնի միջոցառմանը 1993 թ. ու այդ ժամանակից ի վեր ձգտել է հայտնվել այն դերասանների շարքում, որոնք իրենց ձեռքերի ու ոտքերի հետքերն են թողնում բետոնե սալիկներին:
Ջեքի Չանը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում:









































