The Rolling Stones խմբի անդամ Միք Ջագերը հայտարարել է, որ շատ վշտացած է երգիչ Փրինս Ռոջերս Նելսոնի մահվան կապակցությամբ: Ջագերի խոսքով՝ Փրինսը հեղափոխական արտիստ էր, հրաշալի երաժիշտ և կոմպոզիտոր: Այս մասին հայտնում է Rolling Stone-ը:
«Նրա տաղանդն անսահման էր: Նա վերջին 30 տարվա ամենայուրահատուկ և հիացնող արտիստներից մեկն էր»,- նշել է Ջագերը:
Փոլ Մաքքարթնին կիսել է հիշողությունները՝ ինչպես է Նոր տարին անցկացրել Փրինսի հետ: Մաքքարթնիի խոսքով՝ թվում էր՝ Փրինսը լավ էր, և նա «փայլուն էր նվագում ֆանկ-երաժշտություն»:
Էլթոն Ջոնը Փրինսին անվանել է «իսկական հանճար»: «Մեծագույն կատարողը, որին ես երբևէ տեսել եմ»,- նշել է նա: «Երաժշտական իմաստով նա շատ առաջ էր մեզնից ցանկացածից: Նրա հետ երկու անգամ երգել եմ բեմում: Ինչ պատիվ…»,- հավելել է Ջոնը:
Ցավակցություն են հայտնել նաև Ռինգո Սթարը, Սինդի Լոպերը, Ջոն Բոն Ջովին:









































