Քրիստին Լագարդը, Լեոնարդո Դի Կապրիոն, Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, գլխավորել են աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց թոփ 100 ամենամյա վականիշը, որը կազմվել է ամերիկյան Time հանդեսի խմբագրության կողմից։ Այս մասին ասվում է պարբերականի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը գլխավորել է ցուցակը «առաջնորդներ» կատերգորիայում, դերասան Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Կուռքեր» կատերգորիայում, Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, «տիտաններ» կատեգորիայում։
Հանդեսն առաջին անգամ աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց վարկանիշը հրապարակել է 1999 թվականին։ Պարբերականի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ ցուցակում, որպես կանոն, ներառվում են այն մարդիկ, ում գործողություններն առավել մեծ ազդեցություն են թողնում աշխարհում իրավիճակի վրա։ Նշենք, որ խմբագրության ընտրությունը կարող է զգալիորեն տարբերվել ընթերցողների կարծիքից, ըստ որի՝ ամենաազդեցիկ մարդ էր օրեր առաջ ճանաչվել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Բերնի Սանդերսը։









































