Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն և վերսկսեն բանակցային գործընթացը:
«Այժմ պահանջվում է ցուցաբերել զսպվածություն, գործը հասցնել կայունության վերականգնմանը: Խորապես համոզված ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված է կայուն խաղաղ կարգավորմանը հասնելուն:
Կողմերը պետք է ակտիվացնեն ռազմական ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքները»,- ասել է նա:
Զախարովան հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է որպես միջնորդ ամեն անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել կողմերին:







































