Thursday, 04 06 2026
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից

ԼՂ հարցում կոմպրոմիս մինչև Ադրբեջանում կայանալիք ընտրություններն անհնար է. Արիֆ Յունուսով

Օրերս ԱՄՆ-ում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը խոսել էին ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և բանակցային ներկայիս փուլի շուրջ: Պետքարտուղար Քերին ընդգծել էր, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը՝ հակամարտության կողմերի միջև համաձայնության ձեռք բերման և հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար: Հենց այդ նպատակով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու վերլուծաբաններն անուղղակիորեն խոսում են բարձր մակարդակի հանդիպման, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին:

«Առաջին լրատվական»-ն այս մասին զրուցեց Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի Հակամարտությունների և միգրացիայի բաժնի ղեկավար, քաղաքագետ, ադրբեջանցի կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսովի հետ, ով այն կարծիքին է, որ նման հանդիպումն այսօր անիմաստ է:

Նա նշեց, որ նույնիսկ տեսականորեն նախագահների մակարդակով հանդիպումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դրական տեղաշարժ չի կարող բերել այն ժամանակ, երբ Ադրբեջանում ամիսներ անց նախագահական ընտրություններ են: Նրա գնահատմամբ՝ նախագահներից որևէ մեկը չի կարող հանդգնել ինչ-որ քայլերի գնալ այս պարագայում, երբ խոսքը նման լուրջ հարցերին է վերաբերում, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, ուստի նման քայլի որևէ մեկը չի գնա՝ ոչ այս, ոչ այն կողմը:

«Դա հատկապես այն պարագայում, եթե հաշվի առնենք, որ հակամարտությունը կհանգուցալուծվի միայն կոմպրոմիսի պայմաններում, իսկ դա լի է սեփական ժողովրդի աչքում քաղաքական կապիտալի կորուստներով: Ուստի ապրիորի նմանատիպ հանդիպումները ոչինչ չեն կարող տալ պրագմատիկության տեսանկյունից: Դրանք արդյունավետ չեն: Ըստ իս՝ դրանք կարող են ունենալ միայն պրոպագանդող նշանակություն, երբ անհրաժեշտ է այդ հանդիպումն օգտագործել սեփական իշխանությունն ու ուժը ցուցադրելու համար: Ուստի ես չեմ հավատում, թե նման առանձին հանդիպում կկազմակերպվի մինչ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները»,- մեկնաբանեց Արիֆ Յունուսովը՝ հավելելով, որ եթե նույնիսկ կայանա նման հանդիպում, ապա այն չի լինի արդյունավետ և որևէ բան չի տա կոնֆլիկտին:

Ադրբեջանցի կոնֆլիկտոլոգն ընդգծեց, որ իր վերաբերմունքը հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս փուլին չի փոխվել, թեև հակամարտության շրջանակում հանդիպումներ են կայանում: Նրա համոզմամբ՝ հակամարտության հանգուցալուծումը պետք է կայանա համակարգային գործոնների ազդեցությամբ և համադրմամբ: «Այսինքն՝ եթե մի կողմը շարժվում է մեկ ուղղությամբ, մյուսը ևս այդ ուղղությամբ պետք է շարժվի: Իդեալական տարբերակը կլիներ այն, որ երկու կողմերն էլ շարժվեին մեկ` ժողովրդավարական ուղղությամբ: Այս դեպքում միայն հնարավորություն կստեղծվեր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Բայց քանի դեռ յուրաքանչյուր կողմը շարժվում է իր ուղղությամբ, նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը կփոխանցվի ապագա սերունդներին»,- ավարտեց իր խոսքը նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում