«Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ մրցաշրջանի սկզբնամասում իրեն հասցեագրված քննադատությունները մոտիվացրել են և ֆուտբոլիստը սկսել է ավելի շատ գոլեր խփել:
«Քննադատությունները մոտիվացնում են ինձ: Մրցաշրջանի սկզբնամասում չէի կարողանում գոլեր խփել: Բայց ցանկանում էի ապացուցել բոլորին, որ մեկ մրցաշրջանի խաղացող չեմ»- Goal.com-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք, որ Քեյնը գլխավորում է Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը` իր ակտիվում գրանցելով 24 գոլ:







































