Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի նահանգում ահաբեկչություն է կանխվել: Ոստիկանությունը հատուկ գործողության շրջանակներում հայտնաբերել է պայթուցիկով լի ավտոմեքենա, որը կայանված է եղել մայրուղիներից մեկի մոտ:
Նախնական տվյալներով՝ ահաբեկչությունները ռազմական շարասյան դեմ, որը պետք է անցներ այդ մայրուղով, պատրաստել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:
Մարտի 29-ին Վանի նահանգում կանխվել էր ևս մեկ ահաբեկչություն:









































