ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չի հանդիսանում, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն, հայտնում է RIA Novosti-ն:
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չի ներկայացնում: Վաղը տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը դեսպանների մակարդակով, կքննարկվեն բազմաթիվ հարցեր»,- հայտնել է նա:
Էյրոն նաև նշել է, որ Ֆրանսիան մտադիր է մնալ ՆԱՏՕ-ի անդամ և զբաղվում է դաշինքի գագաթնաժողովի նախապատրաստությամբ Վարշավայում` ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև թափանցիկությունը պահպանելու նպատակով:







































