Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում է:
Մրցաշրջանի ընթացքում կատալոնական ակումբի ներկայացուցիչները բազմիցս հետևել են 27-ամյա ֆուտբոլիստի խաղին:
Հյումելսը պետք է որոշում ընդունի՝ կամ նոր պայմանագիր ստորագրի դորտմունդյան ակումբի հետ, կամ փոխի ակումբային գրանցումը:







































