YouTube-ը ներմուծում է տեսագրությունների դիտման նոր ձևաչափ վիրտուալ իրականության ռեժիմում, այսինքն՝ 360 աստիճան համայնապատկերով: Այս մասին հայտնում է BBC-ն: Բացի այդ` ծառայությունը մտցնում է նաև «տարածական աուդիոյի» նոր ձևաչափ:
Նոր ձևաչափը ամենից լավ հարմարեցված է բջջային սարքերի կամ հատուկ ակնոցների օգնությամբ դիտումների համար:
Այժմ հատուկ տեսախցիկ ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է ալիքից տեսահոլովակները բեռնել 10-20 Մբ/վրկ արագությամբ:













































