ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերի ավտոշարասյան մեքենան Կամերունի հյուսիսում մահացու վրաերթի է ենթարկել տղա երեխայի՝ հայտնում է The Washington Post-ը։
Դեպքը տեղի է ունեցել Մարուա փոքր քաղաքի մոտ։ Փաուերն այնտեղ էր ուղևորվում՝ փախստականների ճամբար այցելելու նպատակով, ովքեր այնտեղ են ապրում, քանի որ իրենց տները գտնվում են «Բոկո Հարամ» խմբավորման հարձակումների սպառնալիքի տակ։
Հյուրերին դիմավորելու համար տեղի բնակիչները շարվել էին ավտոճանապարհին։ Այդ պահին 7 տարեկան մի տղա դուրս է եկել մեքենայի դիմաց և հայտնվել անիվների տակ։ Ստացած վնասվածքներից նա հիվանդանոցում մահացել է։
Տեղի ունեցածից հետո Փաուերն անձամբ հանդիպել է երեխայի ընտանիքի հետ, խորին վշտակցություն հայտնել տեղի ունեցածի առնչությամբ։










































