ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի արևելքում բռնությունների աճը կանխելու համար, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
«Ուկրաինայի թեմայով նախագահ Օբաման Ռուսաստանի նախագահ Պուտինին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների նշանակալի աճին վերջ դնելու ուղղությամբ և ընդգծել է Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացման անհապաղ անհրաժեշտությունը»,- գրված է հաղորդագրությունում:
Պուտինը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նոր ձևավորված կառավարությունը կսկսի վերջապես կոնկրետ քայլեր ձեռնարկել Մինսկի պայմանավորվածությունները կատարելու համար, հայտնել է Կրեմլի կայքը:
Պուտինը նշել է, որ այդ քայերը համարվում են Դոնբասի հետ անմիջական երկխոսության հաստատումը, համաներման հայտարարումը, սահմանադրական բարեփոխումների անցկացումը և Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ համաձայնեցված հատուկ կարգավիճակի մասին օրենքի կիրառումը:





































