ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կմիանա նախագահ Բարաք Օբամային ապրիլի 22-23-ը Մեծ Բրիտանիա կատարելիք այցելության ժամանակ, տեղեկացնում է bbc.com-ը՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հրաժարվել է լրագրողներին ներկայացնել առաջին տիկնոջ այցի մանրամասները:
Օբաման մտադիր է հանդիպել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ, որը հաջորդ շաբաթ տոնում է իր 90-ամյակը: Օբաման նաև բանակցություններ կվարի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:







































