Չինացի ինժեներները Հեբեյ քաղաքում ներկայացրել են Ցզյա Ցզյա «աստվածուհի-ռոբոտին»: «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ ստեղծողներն այն համարում են արհեստական ինտելեկտով օժտված ամենաիրական մարդակերպ ռոբոտը:
Ցզյա Ցզյան ունի երկար մազեր, ալ այտեր, աչքերի բնական խաղ, աչքի է ընկնում խոր ուսուցման ունակությամբ: Ռոբոտը ծրագրված է մարդկանց հետ շփման համար, միանում է տարբեր ցանցային ծառայությունների և հարգալից խոնարհում է գլուխը զրուցակիցների առջև:
Դրա ստեղծման համար Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները ծախսել են երեք տարի: Այս նույն թիմն է ավելի վաղ ստեղծել Կեցզյա սպասավոր ռոբոտին, որն զբաղեցրել է առաջին տեղը 2014 թվականի RoboCup առաջնությունում:
Շնորհանդեսի ժամանակ Ցզյա Ցզյան ողջունել է հավաքվածներին եւ խնդրել շատ չմոտենալ, երբ իրեն նկարահանում են խցիկով: «Այդպես դեմքս շատ գեր կթվա»,- ասել է նա:
Մշակողները Ցզյա Ցզյային համարել են անգին և հայտարարել, որ չեն պատրաստվում նման ռոբոտների զանգածային արտադրություն սկսել:







































