«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին, ում իրավունքները պատկանում են «Լիվերպուլ»-ին, կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում:
Canal+ -ի տեղեկությունների համաձայն՝ իտալացի ֆուտբոլիստը հանդիպել է «Մոնակո»-ի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևի հետ՝ ֆրանսիական ակումբ տեղափոխության հնարավորությունը քննարկելու համար: Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք՝ Բալոտելին հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ «Լիվերպուլ» ընթացիկ մրցարջանի ավարտից հետո, այլ մտադիր է մնալ Իտալիայում:






































