Սիրիական ընդդիմության 10 կազմակերպություններ, այդ թվում՝ «Ահրար աշ-Շամ» և «Ջեյշ ալ-Իսլամ» արմատական իսլամիստական խմբավորումները, սիրիական կառավարական ուժերին մեղադրել են զինադադարի խախտման համար և հայտարարել են, որ մտադիր են մարտական գործողությունները վերսկսել: Այս մասին ասվում է ապստամբների տարածած համատեղ հայտարարության մեջ, որը ներկայացնում է Agence France-Presse-ը:
«Ռեժիմի ուժերի կողմից (զինադադարի) խախտումների թվի ավելացումից հետո՝ ուղղված հատկապես փախստականների ճամբարների և բնակելի թաղամասերի դեմ, մենք հայտարարում ենք միասնական օպերատիվ կենտրոնի ստեղծման և պատասխան մարտական գործողությունները սկսելու մասին»,- ասվում է խմբավորումների հայտարարության մեջ:









































