Lenta.ru-ի փոխանցմամբ՝ իտալացի մոդելավորող Ջորջո Արմանին հայտարարել է, որ ծրագրում է հետևել Rolex-ի օրինակին ու իր Giorgio Armani s.p.a. ընկերությունը հանձնել հատուկ հիմնադրամի:
Արմանին հայտարարել է, որ կազմակերպության մենեջմենթը կիրականացնեն այն մարդիկ, որոնց կընտրի ինքը՝ ելնելով նրանց ստեղծագործակական և կոմերցիոն կարողություններից:
«Մի քանի տարվա ընթացքում հնարավոր են տարբեր տարբերակներ: Կարծում եմ, որ հիմնադրամի ստեղծումը կատարյալ որոշում է»,- ասել է նա:
Իսկ ապրիլի 15-ին Արմանին հայտարարել էր, որ Ռուսաստանը հատուկ հաճախորդներով շուկա է իրենց համար, որ Ռուսաստանում շատ են հատուկ հաճախորդները, որոնք մշտապես կիսել են կենսակերպի ու ոճի հարցերում իր տեսլականը:







































