ԱՄՆ-ից մի աստղագետ դրամահավաքի նախագիծ է գործարկել, որի նպատակն է փորձ կատարել, որի արդյունքում կա՛մ կհաստատվի, կա՛մ կժխտվի գիսաստղերի մասնակցությունը հայտնի «WOW» ռադիոազդանշանին, հայտնում է Daily Mail-ը:
«Wow!» ազդանշանը տիեզերական ուժեղ ռադիոազդանշան է՝ գրանցված 1977 թվականի օգոստոսի 15-ին դոկտոր Ջերի Էյմանի կողմից այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման SETI ծրագրի վրա աշխատելիս: Ազդանշանի բնութագիրը համապատասխանել է ոչ երկրային ազդանշանի տեսական բնութագրերին: Սակայն չնայած հետագա բազմաթիվ փորձերին՝ կրկին հայտնաբերել այդ ազդանշանը չի հաջողվել:
Ներկայումս, սակայն, շատ աստղագետներ համաձայն չեն գիսաստղերի տեսությանը և նշում են, որ գիսաստղի գեներացրած ճառագայթման ինտենսիվությունը բավարար չէ այդպիսի հզոր ազդանշանը բացատրելու համար:





































