IRNA պարբերականի փոխանցմամբ` Իրանի կենտրոնական շրջաններում ջրհեղեղների արդյունքում զոհվել է նվազագույնը չորս մարդ:
Կարմիր մահիկի իրանյան կազմակերպությունը 126 քաղաքներում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
Ընդ որում հորդառատ անձրևների հետևանքով Քարուն գետի ջրերի մակարդակի նոր բարձրացման վտանգ է սպառնում:
Ներկա պահին մարզերում անցկացվում են փրկարարական աշխատանքներ:







































