ԵՄ օդանավակայաններն ամենաանվտանգն են աշխարհում, ուստի Եվրահանձնաժողովը չի կազմում ոչ անվտանգ օդանավակայանների ցուցակ, ինչպես դա արվում է անհուսալի ավիաընկերությունների դեպքում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Յակույու Ադամովիչը:
«Պատճառը, որ չկա օդանավակայանների (սև) ցուցակ, այն է, որ յուրաքանչյուր օդանավակայան շատ հուսալի է: Կանոնակարգը (ԵՄ-ի քաղաքացիական ավիաանվտանգության մասին) 300/2008 սահմանում է՝ աշխարհի ամենաբարձր մակարդակն ավիացիոն անվտանգության ոլորտում: Եվրոպայում յուրաքանչյուր օդանավակայան, որոնք մոտ 800 հատ են, համապատասխանում է այդ չափանիշներին»,- ասել է Ադամովիչը:
Ավելի վաղ Բելգիայի տրանսպորտի նախարար Ժակլին Գալանը հրաժարական է տվել, երբ նրան քննադատել են, որ ահաբեկչություններից շատ ավելի առաջ է իմացել Բրյուսելի օդանավակայանում անվտանգության հետ կապված խնդիրների մասին:







































