Արցախից ժամանակավորապես վերադարձած, «Սասուն» ջոկատի հրամանատար, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանն այսօր՝ նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքին, դիմելով հրազդանցիներին, իր ելույթում մասնավորապես նշեց. «Ես սարերից եկած միամիտ, ընտրվել եմ ձեր կողմից, ձեր վստահությունը պահել եմ մինչև այսօր, դա եղել է կյանքի գնով, թե՛ գաղափարով, թե՛ հոգեբանությամբ, թե՛ բանտով: Ես ձեզանից չեմ հեռացել, գանձ ու գահ ինձ չեն հետաքրքրել:
Իմ ընտրվելու դեպքում մենք պետք է այստեղ «Բարևի տոն» նշենք, որ անկախ կուսակցական պատկանելութունից ու կուսակցական հայացքներից, անկախ դիրքից ու տարիքից, մարդիկ նորմալ բարևեն իրար»:
Մանրամասները տեսանյութում:







































