Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Սելենա Գոմեսը պատմել է, թե ինչպես է պայքարել կարմիր գայլախտի (աուտոիմուն հիվանդություն) դեմ ու անցնել քիմիաթերապիայի կուրս:
Երգչուհու մոտ այդ հիվանդությունն ախտորոշել են մի քանի տարի առաջ, ինչից հետո նա հարկադրված է եղել չեղյալ հայտարարել համերգների մի մասը: Սելենան երկար ժամանակ լռություն է պահպանել այդ թեմայի շուրջ և բացառություն է արել միայն վերջերս՝ GQ, պարբերականին պատմելով հիվանդության դեմ պայքարի մասին:
Նա պատմել է, որ հիվանդության ախտորոշումից հետո միայնակ մնալու ցանկություն է ունեցել: Գոմեսն ընդգծել է, որ երկու անգամ անցել է քիմիաթերապիա, ինչն իրեն մեծապես հուսահատեցրել է, քանի որ վստահ է եղել, որ կբուժվի արդեն առաջին կուրսից հետո:
Սելենան լռությունը խախտել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնվել են կլինիկայում պառկած վիճակում նրա լուսանկարները, ինչից հետո շատերը որոշել են, որ նա խնդիրներ ունի ալկոհոլի կամ թմրանյութի հետ:











































