Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է Դամասկոսի մասնակցությամբ միջազգային կոալիցիա ստեղծել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մունզեր Մունզերը ԱԽ-ում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված դեբատին ելույթի ժամանակ:
«Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու միակ միջոցը լեգիտիմ միջազգային կոալիցիա ստեղծելն է, որը կգործեր հետաքրքրված կողմերի, առաջին հերթին Սիրիայի՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ կռվող հիմնական երկրի հետ կոորդինացված և գործընկերաբար: Դրա հետ կապված՝ Սիրիան կողմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված գաղափարներին»,- ասել է դիվանագետը:
2015 թ. սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահը ՄԱԿ-ի ԳԱ-ի 70-րդ նստաշրջանում կոչ է արել լայն հակաահաբեկչական կոալիցիա ստեղծել՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա:







































