ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատկերացմամբ՝ ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում ինչ-որ մի փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է որպես բանակցող կողմ ներգրավվի: Ենթադրվում էր, որ, օրինակ, Կազանի փաստաթղթի մշակման ժամանակ պետք է Ղարաբաղը ներգրավվեր որպես երրորդ բանակցային կողմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական կողմերի գնահատմամբ՝ ինչքան շուտ մասնակցի Ղարաբաղը, այնքան ավելի արդյունավետ կլինի բանակցային գործընթացը:
ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում սեղանին առ այօր մի փաստաթուղ է դրված՝ մադրիդյան փաստաթուղթը: Հնարավոր է, որ լինի նաև Կազանի փաստաթուղթը: «Կազանի փաստաթուղթն, ըստ էության, նույն մարդրիդյան սկզբունքներն են՝ որոշակի փոփոխություններով,- նշեց ԱԳ փոխնախարարը և հավելեց, որ այդ փոփոխությունները դրական են»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































