Փարիզում հայտարարվել է 69-րդ Կաննի կինոփառատոնի ծրագիրը։ 13 երկրների ֆիլմեր ներառվել են հիմնական ծրագիր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հիմնական մրցութային ծրագրում ներառված է 20 ֆիլմ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կինոփառատոնի բացման արարողության հաղորդավարը կլինի ֆրանսիացի դերասան և կատակերգու Լորեն Լաֆիտը, իսկ բացման ֆիլմը կլինի Վուդ Ալենի նոր ֆիլմը՝ Café Society-ն։ Ժյուրին կգլխավորի ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը։
Կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են այս տարի հրաժարվել կինոստուգատեսի փակման երեկոյին առանձին ֆիլմի ցուցադրությունից, այսինքն՝ փառատոնի փակման ֆիլմ չի լինի՝ հայտնել է փառատոնի գործադիր տնօրեն Տիերի Ֆրեմոն։
Լազուրե ափում Կաննի 69-րդ փառատոնը կանցկացվի մայիսի 11-22-ը։









































