Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գծի» ժամանակ ասել է, որ աշխատում է չհասցնել հիվանդությունների, բայց եթե ստիպված է լինում բուժվել, գնային ցածր սեգմենտից է դեղեր ընդունում: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Ես աշխատում եմ դրան չհասցնել, աշխատում եմ սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպ վարել»,- ասել է Պուտինը:
Նա նաև հայտնել է, որ սովորաբար ժամանակին պատվաստումներ է անում գրիպի համաճարակից առաջ, որ չհիվանդանա:
«Բայց եթե ստիպված եմ լինում (բուժվել), ինչ տալիս են՝ այն էլ ընդունում եմ, և՛ հայրենական (դեղամիջոցներ), և ներկրված, բայց դրանք ամենասովորական են էժան սեգմենտից»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դեղերով է նա բուժվում անհրաժեշտության դեպքում:









































