«Հայերն իրենց փորձով գիտեն, որ դարեր ի վեր կարողացել են իրենց սեփական խնդիրները լուծել՝ հույս դնելով իրենք իրենց վրա, դա հատկապես սփյուռքահայերը գիտեն, որոնք իրենց մշակույթը պահպանելու համար ինքնակազմակերպվում են: Դա է հայերի ու մյուսների մեծագույն տարբերությունը: Ես կարծում եմ՝ ինքնակազմակերպումը հայերի համար բնազդ է, միայն մնում է նրանց տրամադրել անհրաժեշտ միջոցներ, լավ օրենք ստեղծել, ֆինանս տրամադրել և ապահովել արդարադատության մատչելիություն: Կարծում եմ՝ երկրի առաջ ծառացած շատ հարցեր կարող են լուծել քաղաքացիական ակտիվիստների միջոցով»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին:








































