Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան մասնաճյուղը դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի լռությունն ապրիլի 2-7-ը ԼՂ-ի վրա Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Հանդիպումը կայացել է Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհրդում՝ հայտնում է asbarez-ը։
Նրանք ներկաների մոտ մտահոգություն են հայտնել առ այն, որ պետքարտուղար Քերին, որը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից օրեր առաջ, հստակ չի դատապարտել Ադրբեջանի աճող ագրեսիան, ինչը խրախուսել է ավելի ու ավելի ավտորիտար դարձող Ադրբեջանին գնալ պատերազմի ճանապարհով՝ համոզված լինելով, որ միջազգային հանրությունը չի կանգնի իր ճանապարհին՝ ասված է հայտարարությունում:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան մասնաճյուղի ներկայացուցիչները նաև կոչ են արել հետաքննել Ալիևի ուժերի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները, ինչպես նաև առնվազն 3 հայ զինվորի գլխատումը։









































