Mossack Fonseca իրավաբանական ընկերության պանամական շտաբ-բնակարանում տեղի են ունենում խուզարկություններ: Այս մասին հայտնում է La Prensa-ն:
Օֆշորների օպերատորի գրասենյակում աշխատում է Պանամայի դատախազության կազմակերպված հանցավորության, փողերի լվացման և ֆինանսական ահաբեկչության դեմ պայքարի՝ վերջերս ստեղծված ստորաբաժանումը:
Միաժամանակ իրավապահ մարմիններն աշխատում են հեռախոսային ընկերությունում, որը համակարգչային ծառայություններ է մատուցել Mossack Fonseca-ին:
Դատախազությունը մամուլի համար հայտարարության մեջ հայտնել է, որ հետաքննական գործողություններ է իրականացնում ԶԼՄ-ների հրապարակումներից հետո, պարզվում են հնարավոր անօրինական գործողություններին ընկերության մասնակցության ապացույցները:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) կիրակի հրապարակել էր հատվածներ 11.5 մլն փաստաթղթերից, որոնք վերաբերել են մի շարք գործող և նախկին համաշխարհային առաջնորդների օֆշորային հաշիվների։ Հաշվետվությունները, որոնց տրվել էր «Պանամայի փաստաթղթեր» անվանումը, հիմնված են Mossack Fonseca-ից տեղեկատվական արտահոսքի վրա, որն իրավաբանական աջակցություն է ցույց տալիս օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցմանը։
















































