ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստանում է «Գահերի խաղը» հայտնի սերիալի նոր մասերը մինչև դրանց էկրան դուրս գալը, գրում է Newsweek-ը:
HBO հեռուստաալիքում ֆիլմի վեցերորդ սեզոնի ցուցադրությունը սկսվում է ապրիլի 24-ին, սակայն նախագահն արդեն բոլոր մասերին հասանելիություն ունի, պնդում է պարբերականը:
Անցյալում նախագահ Օբամայի մասին բազմիցս գրել են, որ նա հեռուստաալիքների ղեկավարներին խնդրում է՝ նոր մասերը տրամադրել նայելու դեռևս դրանց եթեր դուրս գալուց առաջ: ԱՄՆ նախագահը դա բացատրում է իր զբաղվածությամբ, որը թույլ չի տալիս սպասելու և դրանք դիտելու նախատեսված ժամանակում:








































